Վրաստանում հայտնաբերվել է «խոզի գրիպի» վարակման 20-րդ դեպքը:
Վրաստանում հայտնաբերվել է A/H1N1 գրիպով վարակվելու եւս 2 դեպք: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ երկրում արձանագրվել է «խոզի գրիպով» վարակի 20 դեպք, թեեւ Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախկինում հայտնաբերված հիվանդները առողջացել են:
Ի դեպ, հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում A(H1N1) վիրուսով վարակվածների թիվը հասել է 254 հազարի, որոնցից 2 837-ը մահացել են։




























