Հանրապետության տարածքում մայիսի 10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 10-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+21,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +22+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+21,
Լոռիում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +21+25,
Տավուշում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +23+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +24+26,
Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +26+29,
Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +26+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +26+29,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +14+17, ցերեկը` +27+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +19+22,
Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +23+26:




























