Կուրբան բայրամի տոնի վերջին օրը Թուրքիայի Մուղլայի նահանգի  Dalaman Hilton հյուրանոցում տեղի ունեցած համերգի ժամանակ թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսի խոսքերը ցնցել են հանդիսատեսներին։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ համերգի ընթացքում հանդիսատեսներից մեկի մոտ 12 տարեկան աղջիկը բեմ է բարձրացել, զրուցել Իբրահիմ Թաթլիսեսի հետ եւ կատարել հատվածներ երգչի հայտնի ստեղծագործություններից։

Թաթլիսեսը հանդիսավոր հայտնել է, թե աղջնակը 2 տարեկանից իր երգերն է լսում, եւ թե Անթալիայի, թե Բոդրումի իր համերգներին ներկա է եղել: Աղջիկը բեմից իջնելիս բղավել է, թե Անթալիայի համերգին չի եղել։ Մի պահ իրեն կորցրած Թաթլիսեսը ասել է. «Վայ, փոքրիկ մարմնավաճառ»։

Այս խոսքերը լսելուն պես, ամբողջ դահլիճը իրար է խառնվել եւ լարվածություն է սկսվել, որը մի կերպ հանդարտեցրել է համերգին ներկա Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով Թաթլիսից նույն համերգի ժամանակ մի լավ անեծք էր ստացել։

Այդ ընթացքում համերգը ընդմիջվել է, եւ երգիչը  կրկին բեմ է վերադարձել՝ նշելով, թե ինքը համբուրել է աղջնակի ձեռքերը, եւ նա իրեն ներել է։ «Աղջիկը արտասվում էր եւ ասում, թե իրեն հայհոյել եմ։ Ես ասացի, որ չեմ հայհոյել»,- նշել է Թաթլիսեսը եւ շարունակել համերգը։