Չի կարելի գայլերի անվերահսկելի որս կատարել, որ ո՛չ բնությունը վնասենք, ո՛չ մարդուն: Մայիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց էկոլոգիայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ անցած մի քանի տարիներին պետությունը ֆինանսավորել է գայլերի որսը, որ մարդկանց անվտանգության տեսանկյունից կենդանիների թիվը կրճատի: Այս տարի դեռեւս գումար չի տրամադվել: Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների հետ քննարկումները Էկոլոգիայի նախարարությանն այն մտքին դրդեցին, որ չի կարելի կրակելու ուղղակի թույլտվություն տալ եւ որսորդներին «գործի» ուղարկել:
«Եթե անգամ պետք է սահմանափակել գայլերի թիվը, ապա հատկապես նրանց, որոնք ավելի շատ են նպաստում վերարտադրմանը: Սա պարզելու համար անհրաժեշտ է հետազոտություններ կատարել: Անհրաժեշտ է պարզել նաեւ այն՝ արդյոք չի կարելի պոպոուլյացիան որեւէ այլ ձեւով սահմանափակել, որպեսզի շրջակա միջավայրի վրա ավելորդ եւ չարադարացված ազդեցություն չգործվի»,- նշեց Մինասյանը:




























