Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Մանչեսթեր Սիթին հյուրընկալվելիս 4:1 հաշվով առավելության հասավ Ֆուլհեմի նկատմամբ: Հանդիպմանը ներկա էր Դիեգո Մարադոնան, որն Անգլիա է ժամանել Իսպանիայից: Սիթիի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարադոնայի հայրենակից Կառլոս Տեւեսը: Հաղթանակի շնորհիվ Սիթին վաստակեց 25 միավոր եւ բարձրացավ չորրորդ տեղ:

Լիվերպուլն առանց Սթիվեն Ջերարդի տարավ առաջին խոշոր հաղթանակն ընթացիկ առաջնությունում` 3:0 հաշվով առավելության հասնելով Վեստ Հեմի նկատմամբ եւ վաստակեց 19 միավոր: