Coys Of Kensington բրիտանական աճուրդի տունը գնորդներին կառաջարկի  Fiat 500 Jolly-ն, որը նախկինում պատկանել է Հարավսլավիայի առաջնորդ մարշալ Յոսիպ Բրոզ Տիտոյին, հաղորդում է Lenta-ն։

Ավտոմեքենան գնահատվում է 70-100 հազար ֆունտ (83-120 հազար եվրո)։ Աճուրդը տեղի կունենա մայիսի 18-ին, Լոնդոնում՝ Արքայական այգեգործական հանրության շինությունում։

500 Jolly մոդելը պատկանում է beach-buggy դասին։ Մոդիֆիկացիայի ստեղծման համար հիմք է ծառայել սերիական Fiat 500-ը։ Նման ավտոմեքենաները հանրաճանաչ էին հարուստ հաճախորդների շրջանում։ Մասնավորապես, 500 Jolly-ի սեփականատերերն են եղել հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսը եւ հոլիվուդյան աստղ Յուլ Բրիները։