Մայիսի 9-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ճանապարհի 95,5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: