Մայիսի 9-ին, ժամը 17.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի կրծքագոտային շրջանում վաղելունների գծի պրոյեկցիայով, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 78-ամյա տղամարդ եւ հայտնել է, որ իրենց շենքի մոտ վայր է ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, «Սուզուկի SX 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եր. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:
Կատարվում է քննություն:




























