Մայիսի 9-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, կոնտուզիոն հեմորագիկ օջախի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ տղամարդը նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, վարելով «Միթսուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջազատ-Դիտակ ճանապարհի Դիտակ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով նա ստացել է վնասվածքները:

Կատարվում է քննություն: