ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է արձագանքել  ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին հեռացնելու մասին հարցին, հայտնում է AP-ն: 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ լուսանկարվելու ժամանակ լրագրողները հետաքրքրվել են՝ երկու դիվանագետների առաջիկա հանդիպան վրա ստվեր նետո՞ւմ է Քոմիին հեռացնելը: Լավրովը պատասխանել է. «Հեռացրե՞լ են: Դուք կատակում եք»: Դրանից հետո Լավրովը եւ Թիլերսոնն ուղղվել են դեպի աշխատասենյակ բանակցություններ վարելու:

Նշենք, որ The New York Times-ը հայտնել էր, որ իր հեռացման մասին Քոմին ինքը լրատվամիջոցներից է իմացել՝ սկզբում որոշելով, որ դա խաղարկում է: Լոս Անջելեսում ՀԴԲ-ի աշխատակիցների առջեւ Քոմիի ելույթի ընթացքում նրա թիկունքում հեռուստաէկրաններին հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան հեռացնելու հրաման է ստորագրել:

Ի պատասխան այս հաղորդագրությունների՝ Քոմին ծիծաղել եւ ասել է, որ սա բավականին ծիծաղելի կատակ է համարում: