ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա հուլիսին Համբուրգում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկեր Ռեքս Թիլերսոնի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։

Նա նշել է, որ Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ կմշակեն նախագահների գալիք հանդիպման օրակարգի շրջանակները։