Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել ընտրությունների արդյունքները 28 ընտրատեղամասերում:
Նոյեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվել են ընդունված դիմում-բողոքները, եւ որոշում է կայացվել չեղյալ հայտարարել 28 տեղամասերի ընտրությունները: Մի քանի տեղամասերի վերաբերյալ ստացված դիմումները հետ են վերադարձվել:
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայացել են նոյեմբերի 7-ին: Ընտրողների մասնակցությունը կազմել է 50,14 տոկոս (2 մլն 480 հազար 205 ընտրող): Ընտրությունները կայացել են 125 ընտրատարածքներում, որոնց մեծ մասում հաղթանակէ տարել կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: Միջազգային կառույցները «եվրոպական չափանիշներին չհամապատասխանող» են որակել ընտրությունները:




























