Բլոգեր Ռուսլան Սոկոլովսկուն մեղավոր են ճանաչել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար համացանցում հայտնված տեսագրությունից հետո, որտեղ նա տաճարում պոկեմոններ է որսում։ Մայիսի 11-ին դատավճիռն ընթերցել է դատավոր Եկատերինա Շոպոնյակը, հաղորդում է «Սվոբոդա»-ն։  

Դատավճռում Շոպոնյակը նշել է, որ Սոկոլովսկին մի շարք «կանխամտածված հանցագործություններ է կատարել»։

Մեղադրող կողմը խնդրել է բլոգերին դատապարտել 3.5 տարվա կալանքի՝ նշելով, որ պայմանական պատժաժամկետի հետեւանքով «միայն անպատժելիության զգացում կծնվի»։

2016 թվականի ամռանը Սոկոլովսկին որոշել է ստուգել՝ իսկապե՞ս տաճարում Pokemon Go խաղալու հետեւանքով քրեական պատասխանատվություն է սպառնում։ Սեպտեմբերին նրան ձերբակալեցին, երբ նա հրապարակեց տաճարում պոկեմոնների որսի տեսագրությունը։