ՀԱՊԿ մասնակիցները նոյեմբերի 22-ին Մոսկվայում կքննարկեն տրանսազգային թմրամոլության դեմ պայքարի միջոցները։
Ինչպես հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով, նիստի ընթացքում կքննարկվի նաեւ թմրամիջոցներին շրջանառությանը վերաբերող հարցերով Միավորված բանկի զարգացման հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Զեկույցով հանդես կգա Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնրեն Վիկտոր Իվանովը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ի, Չինաստանի, Իտալիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վենեսուելայի, Իրանի եւ Սիրիայի հակաթմրամոլային գերատեսչությունների ներկայացուցիչները։
ՀԱՊԿ անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։





























