Այնտեղ, որտեղ 65 տարի առաջ կայացել է նացիստական հանցագործների դատավարությունը, Գերմանիայում այդ տրիբունալի շենքում բացվել է Նյուրնբերգյան դատական գործընթացի թանգարան:
Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, թանգարանի բացման արարողությանը մասնակցել են Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչներ:
Նյուրնբերգ են ժամանել 65 տարի առաջ տեղի ունեցած գործընթացի մի քանի մասնակիցներ, այդ թվում տրիբունալի դատախազ Բենջամին Ֆերենցը: Թանգարանում ներկայացված են արխիվային փաստաթղթեր, ինչպես նաեւ տեսա եւ աուդիոնյութեր` Նյուրնբերգյան դատավարության պատմության մասին:





























