Մայիսի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության եւ «Աբովյան» ՔԿՀ-ի աջակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ դասի ընթացքում ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները: Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականներ: