Boeing ավիաընկերությունը դադարեցրել է իր նոր՝ 737 MAX օդանավի փորձարկումը: Դադարեցման պատճառը համարվում է շարժիչի հետ կապված խնդիրը, հաղորդում է BBC-ն:

Փորձարկումների դադարեցման մասին որոշումը կայացվել է օդանավի՝ առաջին կոմերցոն առաքումից օրեր առաջ: Սակայն, ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ, ընկերությունը նախկինի նման նախատեսում է սկսել 737 MAX-ի առաքումն ընթացիկ ամսում:

Օդանավի գնման հայտեր են ներկայացրել ամերիկյան American Airlines եւ Southwest, ինչպես նաեւ չինական Shangdong Airlines ավիաընկերությունները:

737 MAX օդանավը նախագծվել է որպես միջմագիստրալային՝ վառելիքի քիչ ծախսով: 

Փորձնական թռիչքների դադարեցումը ընկերությունում համարել են օդանավի շարժիչներում օգտագործվող սկավառակների հետ կապված խնդիրը: