Թուրքիայի Մարդինի նահանգի Միդյաթի քաղաքապետին ծեծել են՝  աղբը չթափելու զգուշացում անելու համար։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Միդյաթի քաղաքապետ Շեհմուշ Նասիրօղլուն շրջել է քաղաքում եւ նկատել, որ քաղաքացիներից մեկը չնախատեսված ժամին է փորձում աղբ թափել։  

Քաղաքապետը զգուշացրել է քաղաքացուն, որ տվյալ ժամին չի կարելի աղբ թափել, ինչին ընդդիմացել է քաղաքացին եւ վիճաբանության մեջ մտել քաղաքապետի հետ։ Քաղաքացուն օգնության հասածները մահակներով ու քարերով ծեծել են քաղաքապետին, ում մի կերպ են փրկել եւ հասցրել հիվանդանոց։