Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը՝ միգրացիայի կամ անվտանգության հետ կապված խնդիրների դեպքում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
ԵՄ պրոֆիլային նախարարների որոշմամբ՝ տվյալ ինստիտուտը հինգշաբթի հաստատել է Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը։
«Բացի այդ՝ վերջերս ԵՄ-ի ընդունած առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մշակված մեխանիզմը միությանը հնարավորություն է տալիս դադարեցնել տվյալ ազատականացումը, եթե լուրջ հարցեր ծագեն միգրացիայի կամ անվտանգության հետ կապված»,- ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրությունում:




























