Փոքր արտահանողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցումը հաջողությամբ մեկնարկել է։ Այս մասին մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։
ԱԱՀ-ի պարզեցված փոխհատուցման մասին որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ին՝ մինչեւ 20 մլն դրամի հայտերի հիման վրա։ Ըստ նման դիմումների՝ ԱԱՀ-ն հնարավոր կլինի հետ ստանալ 4 օրվա ընթացքում ՝ նախկին 90-ի փոխարեն։ Հարությունյանի խոսքով՝ առաջին ամսում պարզեցված փոխհատուցման ընթացակարգից օգտվել են արդեն 10 ընկերություններ, որոնց վերադարձվել է ընդհանուր առմամբ 70 մլն դրամ (մոտ 144 հազար դոլար)։ Եվս 9 հայտը՝ շուրջ 101 մլն դրամի, քննարկվում են։




























