Վրաստանում ծրագիր է մշակվում 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը ձախողելու ուղղությամբ: Ծրագիրն իրականացնում է երկրի կառավարությունը:
Գլխավոր գործողություններն իրականացվելու են միջազգային լրատվամիջոցներում քարոզչության տեսքով: Տվյալ արշավին միանալու են փախստականներն ու չեչենական սփյուռքի ներկայացուցիչները: Բացի այդ, տարբեր պետական կառույցներ աշխատանք են տանելու՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ:
Տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Շոթա Մալաշխիան հայտարարել է, թե Վրաստանը ԵՄ երկրների օգնությամբ հասնելու է Ռուսաստանում կայանալիք օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելուն, հաղորդում է Gazeta.ru-ն:





























