Dakota Access Pipeline նավթամուղում, որը դարձել է իշխանությունների, հնդկացիական ցեղերի ու բնապահպանների տարաձայնությունների օբյկետ, 84 գալոն հում նավթի արտահոսք է տեղի ունեցել, հաղորդում է Americaru-ն։

Վթարը տեղի է ունեցել խողովակատարի՝ կոմերցիոն շահագործման հանձնվելուց մի քանի շաբաթ առաջ։

Երկու բարել նավթին հավասարազոր արտահոսքը տեղի է ունեցել ապրիլի 4-ին՝ Սփինգ շրջանի Տուլարե գյուղում, հաղորդում է Հարավային Դակոտայի Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրների պահպանության վարչությունը։

Ապրիլի 4-ին տեղի ունեցած արտահոսքի մասին տեղեկություններից հետո նավթը համակարգ է վերադարձվել։ Շրջակայքը մաքրվել է, հայտարարել է նավթամուղը կառուցող ընկերության հետ համագործակցող գիտնական Բրայան Ուոլշը։ Արտահոսքը տեղի է ունեցել Օահե լճից մոտ 160 կմ արեւելք, Միսուրի գետի հատվածում, որն էլ բողոքի ակցիաների պատճառ է դարձել։