Իրանում Բարբի տիկնիկի նմանությամբ տիկնիկ են ստեղծել՝ Ֆաթիմա անունով: Ֆաթիմայի ստեղծողների կարծիքով, Բարբին իրանցի աղջիկներին անլուրջ վերաբերմունք է սովորեցնում խիստ մահմեդական ավանդույթների նկատմամբ:

Ֆաթիմա տիկնիկը հիջաբ է հագել: Ստեղծողները նշում են, որ տիկնիկը պետք է հիշեցնի ավանդական արժեքների մասին եւ հպարտություն դաստիարակի իսլամական մշակույթի նկատմամբ, հաղորդում է MIGnews.com-ը: