Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել եւ անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։

Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերեւույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ձերբակալվածը դատավոր Լեւոն Արազյանն է։