Սեւան–Գետափ ավտոճանապարհին այսօր՝ մայիսի 11-ին, բախվել են ВАЗ 2106 մակնիշի եւ ПАЗ մակնիշի մարդատար ավտոբուսը: Ավտովթարի հետեւանքով 06-ի ուղեւորը մահացել է, իսկ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխված միջին տարիքի տղամարդն ունեցել է բազմաթիվ պոլիտրավմաներ, նրան տեղափոխել են Երեւան:
Ըստ Shamshyan.com-ի՝ բախման հետեւանքով ավտոբուսը կողաշրջվել է, իսկ 06-ն էլ գլխիվար է շրջվել:





























