«Հայկական Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Պարոն Աշոտյան, նախկին վարչապետ Հո­վիկ Աբրահամյանը նախկինում չէր բացառում որեւէ պաշտոնում լինելու հեռանկարը, սա­կայն օրերս նշեց, որ նման մտադրություն չու­նի: Այս ընթացբում իր հետ համագործակցելու հարց քննարկվե՞լ է:

Աշխատանքային հարաբերությունները դադարել են այն պահին, երբ պարոն Աբրահամյանը դիմում գրեց կուսակցությունից հե­ռանալու մասին: Անձնական հարաբերություն­ները որքանով խորն էին եւ խիտ, այս պահին գոնե սառեցված են: Վստահ եմ, որ եթե որեւէ տեղ մեր ճանապարհները խաչվեն, Երեւա­նում լինի, թե այլ վայրում, շատ անմիջական եւ անձնական կոնտակտ է լինելու երկու կողմից: Բայց աշխատանքային հարաբերությունները, քաղաքականություն կոչվածը դադարեցման պահից գոյություն չունի:

Հիմա Հովիկ Աբրահամյանը կուսակցության անդա՞մ է , թե՞ ոչ:

Անդամությունը դադարեցված է, դրա մա­սին մամուլին հայտնել ենք վաղուց:

 Վարչապետ Կարեն Կարապետյանը Հաղթանակ զբոսայգում հայտարարեց, որ իր համար ընդունելի է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Դա նրա անձնակա՞ն կարծիքն է:

Ես չեմ նայել վարչապետի հարցազրույցը, չգիտեմ ինչ ձեւաչափով է արծարծվել իմ գործընկերոջ անունը, բայց վստահ եմ, որ եթե ձեւաչափերը տարբեր լինեին, ապա մի շարք անուններ վարչապետը կարող էր չբացառել: Որպես քաղաքական որոշում չի քննարկվել, որեւէ անվան հետ որեւէ պաշտոն չի շաղկապվում: ՀՀԿ գործադիր մարմինն այդ հարցին կանդրադառնա ԱԺ անդրանիկ նիստից օրեր առաջ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ է վաղուց, շատ շատերը, եւ ես ունեմ շատ դրական կարծիք պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին: Նրա մասին կարծիքը կուսակցությունում շատ դրական է, ինչպես շատ շատերի հանդեպ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում