Ճապոնիայում պաշտոնանկ է արվել արդարադատության նախարար Մինորու Յանագիդան:
Նա ստիպված էր հրաժարվել իր պաշտոնից, որովհետեւ մի քանի օր առաջ սկանդալային հայտարարություն է արել իր ընտրական տեղամասում:
Մինորա Յանագինդան, ով իր քաղաքական գործունեության ընթացքում մինչեւ նախարար դառնալը իրավունքի հարցերով երբեւե չի զբաղվել, ժողովի ժամանակ խոստովանել է, որ անհարմար հարցերից խուսափել իրեն օգնում է երկու հերթապահ արտահայտություն:
«Խորհրդարանում, երբ ես չգիտեմ պատգամավորների հարցի պատասխանը, օգտագործում եմ երկու արտահայտություն: Առաջինը` «Ես ձեռնպահ եմ մնում գործի մանրամասնություններից» եւ երկրորդը`«մենք գործում ենք օրենքի եւ ձեռք բերված ապացույցների համապատասխան»: Դրանք լավ արտահայտություններ են: Բազմիցս օգտագործել եմ դրանք»,-նշել է նախարարը:
Մինորու Յանագիդան այս պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 2 ամիս, որի ընթացքում, սակայն, 39 անգամ օգտագործել է այդ արտահայտությունները:





























