ԵԼՔ դաշինքի անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀԿ Արաբկիրի նախընտրական շտաբի մոտ է, որտեղ մարդկանց կուտակումներ են, ըստ Գորգիսյանի՝ ընտրակաշառքի հերթ է: Տեսանյութում երեւում է՝ ինչպես են Գեւորգ Գորիգիսյանին տեսնելուց հետո շտաբի մոտ հավաքված քաղաքացիները ցրվում:

«Արաբկիրի թաղապետարանի մոտ ենք, որտեղ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն է: Այստեղ ահռելի հերթ է, երեւի ընտրակաշռք վերցնողների եւ բաժանողների»,-ասաց Գեւորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի կուեննա Երեւանի ավագանու ընտրությունները: