Ավստրիայի Տիրոլ շրջանում անհայտ անձը գրավել է Էրպֆենդորֆ բնակավայրի բանկի շենքը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Kurier պարբերականը:
Ոստիկանության տվյալներով՝ նա մեկ անձի է պատանդառել: Հայտնի չէ, սակայն, արդյո՞ք հանցագործը զինված է:
Բանկի մասնաճյուղից մարդկանց տարհանել են, շենքը շրջափակված է: Տեղական ոստիկանությունը ճգնաժամային շտաբ է ձեւավորել, դեպքի վայր հատուկ նշանակության ջոկատայիններ են ժամանել:




























