Իրանում լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի երեք ուսանողների գործով դատավարությունը վերսկվելու է փետրվարի 6-ին:
«Ես պաշտոնական ծանուցում եմ ստացել, որ բրահմանի 17-ի (փետրվարի 6-ի) նիստում պետք է ներկայացնեմ իմ պաշտպանյալների՝ Սառա Էմիլի Շուրդի, Շեյն Մայքլ Բաուերի եւ Ջոշուա Ֆելիքս Ֆետտալի շահերը»,- AFP գործակալությանն ասել է փաստաբան Մասուդ Շաֆիին:
Նա հավելել է, թե տեղյակ չէ, թե որքանով դատավարությունը կառնչվի Սառա Շուրդին, ով ավելի վաղ գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ արտաքսվել ԱՄՆ:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Սառա Շուրդը եւ երկու այլ ամերիկացիներ՝ Շեյն Բաուերը եւ Ջոշուա Ֆետտալը ձերբակալվել էին Իրանի եւ Իրաքի սահմանում, 2009 թվականի հուլիսի 31-ին: Իրանի իշխանությունները նրանց մեղադրել են սահմանն ապօրինի հատելու եւ լրտեսության մեջ: Սակայն ձերբակալվածները պնդում են, որ մոլորվել են եւ պատահաբար հայտնվել Իրանի տարածքում: Սեպտեմբերի 14-ին Սառա Շուրդը ազատ է արձակվել կես միլիոն դոլար գրավի դիմաց:





























