Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին՝ նոյեմբերի 21-ին տեղեկատվություն է ստացել հայ-թրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ:
Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 հոգի սահմանախախտները հայտնաբերվել եւ ձերբակալվել են:
Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով:





























