Նոյեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 86-ամյա Մարիա Սաֆարյանը՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է իրենց շենքի մոտ վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.30-ին, նա հիվանդանոցում մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մ. Սաֆարյանին նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, թիվ 6 դպրոցին հարակից տարածքում վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը:

Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 39-ամյա Արմեն Կ.-ն:

Արմեն Կ.-ն ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն: