Ինդոնեզական Սերամ կղզու ափին հայտնաբերել են հսկայական ծովային կենդանու մարմին, հայտնում է News.com.au-ն։

15 մետրանոց արարածի մարմինը գտել են երկու օր առաջ։ Մթության մեջ տեղի բնակիչը կարծել էր, թե դա ափ դուրս եկած նավակ է։

Տեղի ձկնորսները կարծում են, որ դա հսկայական կաղամարի մարմին է։ Այդ արարածները կարող են հսկայական չափերի հասնել։ Համարվում է, որ հսկայական կաղամարի առավելագույն երկարությունը 16․5 մետրի է հասնում։

Մեկ այլ վարկածով, դա սատկած սապատավոր կետ է, որի միջին երկարությունը հասնում է 14․5 մետրի։

Մասնագետները այդ արարածից փորձանմուշներ են վերցրել անալիզի համար։Տեղի բնակիչներն էլ հույս ունեն, որ իշխանությունները կօգնեն քայքայվող մարմինը հեռացնել ափից։