Երեւանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկել է «Երկիր Ծիրանի» կուսակցության երթը: 

Երթի մասնակիցները «Երկիր Ծիրանի», «Մենք ենք տերը մեր երկրի», «Մենք միասին ենք ազատագրելու մեր երկիրը» վանկարկումներով Երեւանի Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Նալբանդյան փողոց: Երթի մասնակիցներն այս պահին Ազգային անվտանգության շենքի դիմաց են:

«Սա այն տեղն է, որտեղ մարդկանց պահում են, հետապնդում են նրանց նկատմամբ իրականացնում: Այս շենքը մենք պետք է վերացնենք եւ այստեղ հիմնադրենք թանգարան, որպեսզի բռնությունների, կտտանքներ, հետապնդումները Հայաստանում չգործի: Հայաստանումա յս պահին 22 հազար ոստիկան կա, մինչդեռ մեր սահմանները պաշտպանում են 20-ամյա մեր զավակները, նրանք ոչ թե մեր իրավունքները պետք է սահմանափակեն, այլ պետք է գտվեն առաջին գծում»,-ԱԱԾ շենքի դիմաց ասաց քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Երթի մասնակիցները շենքի դիմաց կանգնած գոռում են «Տապալում», « Ազատ, անկախ Հայաստան»:

Նրանք կոչ են անում մայիսի 14-ին գնալ ընտրությունների եւ կատարել ճիշտ ընտրություն:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները: