«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է հղել Երեւանի քաղաքապետին եւ խնդրել տեղեկատվություն տրամադրել ազատամարտիկների ընտանիքներին սեփականության իրավունքով հողամաս տրամադրել-չտրամադրելու վերաբերյալ:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին մերժում է անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հողամաս` պատճառաբանելով, որ դա կատարվում է միայն հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում, իսկ Երեւանն այդպիսի համայնք չէ: Այս առնչությամբ, պատգամավորը Երեւանի քաղաքապետից խնդրել է պատասխանել հետեւյալ հարցերին. Ինչո՞ւ իրավահաջորդության կարգով Երեւան համայնքին չեն անցել սեփականաշնորհման հետ կապված իրավունքները եւ պարտականությունները, որոնք բխում են նախկին համայնքների կարգավիճակից:
Ե՞րբ է պատրաստվում Երեւանի համայնքն իրականացնել հողի սեփականաշնորհում:





























