Անթալիայում կազմակերպվելու է թուրք, ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված փառատոն։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ՝   նոյեմբերի 27-ին սկսվող տոնակատարությունների ընթացքում ռուս եւ թուրք հարսնացուները կմրցեն իրար հետ։ Թուրք հարսնացուները կպատրաստեն ռուսական հայտնի աղցաններ, իսկ ռուս հարսնացուները՝ թուրքական քաղցրավենիքներ:

Հիշյալ փառատոնը կազմակերպվել է Անթալիայի քաղաքապետի, «Ուկրաինական ընտանիք» միության,  «Ռուսական մշակույթի ներկայացում» միության եւ «Թուրք-ամերիկյան» համագործակցության աջակցությամբ:

Փառատոնի ընթացքում բացի թուրք եւ ռուս հարսնացուների մրցումներից, կազմակերպվելու են ռուսական, ուկրաինական եւ թուրքական պոեզիայի երեկոներ, նկարիչների ցուցահանդեսներ եւ այլ մշակույթային միջոցառումներ: