Ռուսաստանի սանիտարահիգիենիկ մարմինները մի քանի անգամ սահմանին ուշացրել են Հայաստանից ուղարկված  պանիրը երկիր ներկրելը: Այս մասին մայիսի 13-ին Տնտեսական լրագրողների ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Կասեցումները զանգվածային բնույթ չեն կրել, բայց վերջին տարում մի քանի դեպք արդեն եղել է, հավելել է նա:

Հասկանալի է, որ Ռուսաստանը ցանկանում է հետեւել, որ Եվրասիական միության գործընկերները երկիր չներկրեն չթույլատրված արեւմտյան ապրանքներ: Ոչ ոք չի վիճում: Բայց ստուգել` արդյոք դա հայկական պանիր է, թե, օրինակ, լեհական, կարելի է մի քանի ժամում: Իսկ ավտոմեքնաներին կանգնեցրել են մի քանի օր, ընդգծել է Գիգոյանը:

«Չէ որ ապրանքը կարող է փչանալ եւ, ժամկետի հետ կապված, հուսախաբ ենք անում գնորդներին եւ ոչ մեր մեղքով: Նման դեպքերում ճիշտ կլիներ,որ մաքսային աշխատակիցները պատասխանատվություն կրեին: Եթե բեռը 72 ժամից ավելի են պահում առանց պատճառները բացատրելու, թող ուշացման համար փոխհատուցում վճարեն», - հայտարարել է Գիգոյանը: