Հանրապետության տարածքում մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 15-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 14-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +17+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +17+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +22+26,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +17+20,

Լոռիում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +17+22,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +17+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+27,

Արարատում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +26+29,

Արմավիրում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +26+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +17+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +26+29,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +11+16, ցերեկը` +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +17+20,

Արցախում՝ գիշերը` +11+14, ցերեկը՝ +22+25: