Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Peugeot-504 ատոմեքենան նոյեմբերի 21-ին աճուրդի է հանվել։ Այս մասին հայտարարել է Իրանի սոցիալական պաշտպանության նախարար Սադիղ Մախսուլին։
Նրա խոսքով, Իրանի նախագահը նման որոշում ընդունել է մեկենասների խորհրդաժողովի ժամանակ:
«Ահմադինեժադը նման քայլի է գնացել՝ նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել աղքատ ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցում։ Ավտոմեքենայի գինը կհրապարակվի մոտ ժամանակներս» ,- ասել է Մ ախսուլին։





























