Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի քաղաքական վարկանիշը արագորեն աճում է, սակայն միեւնույն է, իր վարկանիշով առաջին տեղում Վլադիմիր Պուտինն է: Այս մասին այսօր գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Աղբյուրը օգոստոսի վերջին եղած տվյալները համեմատելով մայիսի տվյալների հետ, ցույց է տալիս, որ Մեդվեդեւին «ամբողջությամբ վստահողների» թիվը կրկնապատկվել է 10,9 տոկոսից հասնելով 20,6 տոկոսի: Միաժամանակ Պուտինի վարկանիշը մնացել է նույնը` 27,5տոկոսից հասնելով 28 տոկոսի: Հարցումներն իրականացրել է «Լեւադա» կենտրոնը:
Ինչ վերաբերում է այդ երկու գործիչներին «ամբողջովին չվստահող» քաղաքացիներին, ապա Պուտինին չվստահողների թիվը 2,2 տոկոսից աճել է 5,7 տոկոսի, իսկ Մեդվեդեւի դեպքում 4,8 տոկոսն աճել է 6,6 տոկոսի:
Ռուսաստանի ղեկավարներին չվստահողների քանակի աճը, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով:




























