Թուրքական Շանլըուրֆա նահանգում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել երկու ընտանիքների միջեւ: Ծեծկռտուքին 600 մարդ է մասնակցել, որոնցից 22-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet-ը, ծեծը կանխելու համար դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Իրավապահներն այժմ պարզում են ծեծկռտուքի հանգամանքները:





























