«Ելք» դաշինքը տեղեկացնում է, որ դիմել է Վարչական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր համարելու եւ Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ելք»-ի տարածած հաղորդագրությունից:

«Դատարանը դիմումը քննելու է մինչև մայիսի 13-ը ժամը 00:00-ն», - ասված է հաղորդագրությունում: