Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ինտերնետ-ընդունելություն է կազմակերպելու, որին կարող են մասնակցել Ռուսաստանի բոլոր քաղաքացիները:

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի միանգամից 83 տարածաշրջաններում նախագահական ընդունարաններ են աշխատելու, որտեղից յուրաքանչյուր քաղաքացի կարող է հարց տալ երկրի նախագահին, գրում է Utro.ru-ն:

Մեդվեդեւն ավանդաբար խորհրդակցություններ է կազմակերպում տարածաշրջանների ղեկավարների հետ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Իսկ քաղաքացիների հետ շփման այս ձեւը առաջինն է լինելու: