Ղրիմում շրջվել է ուղերթային ավտոբուսը, որի արդյունքում 19 մարդ տուժել է, նրանցից 7-ին տեղափոխել են հիվանդանոց:
ԲԱԶ մակնիշի ավտոբուսը Նիզիննիյ գյուղից մեկնում էր Սակի: Օրեխովո գյուղի մոտ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: Ավտոբուսում դեպքի պահին 36 մարդ է եղել:
Նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել առջեւի ձախ ռեսորի պատճառով:





























