Ես աջակցություն չեմ ցուցաբերել Հանրապետական կուսակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանին, ով վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին մեղադրել էր կաշառակերության մեջ: Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Դավթյանի խոսքով, խորհրդարանի ոչ մի պատգամավոր, առավել եւս Հանրապետական կուսակցությունից որեւէ մեկի օգնության կարիքը չունի, իսկ Սպարտակ Մելիքյանն իր գործողություններով ռւ հայտարարություններով ապացուցել է դա. «Ինձ համար՝ որպես պատգամավորի, որպես մարդու, անընդունելի եւ մերժելի է անձնական բնույթի ցանկացած քննարկում, ցանկացած հարց բարձրացնել քաղաքական բարձրագույն ամբիոնի մակարդակի եւ դա օգտագործել նմանատիպ հարցերի պարզաբանման կամ քննարկման համար: Թե Ազգային ժողովի նախագահը, թե ես, եւ թե Հանրապետական կուսակցության բոլոր պաշտոնյաները Հանրապետականի բազմահազարանոց ընտանիքի անդամներ են, որի ղեկավարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, ու մենք պաշտոնավարում են այնքան ժամանակ, քանի դեռ ունենք ՀՀ նախագահի վստահությունը»։
Նշենք, որ Սպարտակ Մելիքյանը մեղադրել է Իշխան Զաքարյանին կոռուպցիայի մեջ՝ նշելով, որ ՎՊ պաշտոնյաները Զաքարյանի գիտությամբ 4 հազար դոլար են պահանջել իրեն պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանից: Զաքարյանը դատաի է տվել Մելիքյանին, իսկ վերջինս խնդրել է զրկել իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի չխոչընդոտի դատական գործընթացին:





























