Նոյեմբերի 15-ից 26-ը Մեծ Բրիտանիայում ընթանում է բանտերում ծառայող հոգեւորականների ժողով:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովի շրջանակներում քննարկվում են բանտարկյալների հետ հոգեւորականների աշխատանքի առանձնահատկությունները, վերականգնողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ դրանց գործնական օրինակները բրիտանական բանտերում:
Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին մասնակցում եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:





























