ԵՄ-ն միջազգային անվտանգության համար սպառնալիք է անվանել Հյուսիսային Կորեայի կողմից հերթական հրթիռի արձակումը, ասվում է ԵՄ ներկայացուցչի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 14-ի գիշերը Հյուսիսային Կորեան իր արեւմտյան ափից արձակել է հրթիռ։ Հրթիռը թռչել է 30 րոպե, թռիչքի հեռավորությունը կազմել է 800 կմ։ Այն ընկել է Ճապոնական ծովում՝ Կորեական թերակղզուց 400 կմ դեպի արեւելք, ենթադրաբար Ճապոնիայի տնտեսական գոտուց դուրս։ Թռիչքի բարձրությունը, ըստ ճապոնական կառավարության տվյալների, կազմել է ավելի քան 2000 կմ։

«Փհենյանի կողմից իրականացված հրթիռի արձակումը լրջորեն խախտում է ՄԱԿ ԱԽ մի քանի բանաձեւեր։ Այդ ու նախորդ արձակումները սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, նաեւ ուժեղացնում լարվածությունը տարածաշրջանում այն ժամանակ, երբ դեէսկալացիա է անհրաժեշտ»,- ասվում է ԵՄ ներկայացուցչի հաղորդագրության մեր ։

ԵՄ-ն կոչ է արել նաեւ Հյուսիսային Կորեային սկսել կառուցողական երկխոսություն միջազգային համայնքի հետ։ Նշում են, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացը։