Մայիսի 13-ին, ժամը 15.45-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 65 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:




























