ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման ԱՄՆ կառավարական կառույցների կիբերանվտանգությունն ամրապնդելու մասին, հայտնում է Ռոյթերը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։
Գործակալության տվյալներով, հրամանն ուղղված է դաշնային կառավարության կիբերանվտանգության ամրապնդմանը ու կիբերհարձակումներից ենթակառուցվածքի կարեւորագույն տարրերի պաշտպանությանը։ Գործակալությունը դեռ չի ստացել ստորագրված հրամանագրի կրկնօրինակը։




























