Twitter սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ երդմնակալության արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝Բրիջիտ Մակրոնի  հագուստը նման է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի հանդերձանքին։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են Twitter–ում մայիսի 14-ին, փոխանցում է Lenta. –ն։

«Բրիջիտ Մակրոն ու Մելանիա Թրամփ՝ նույն գույնը ամուսինների երդմնակալության արարողության ժամանակ»,- գրել էր carine94-ը։

Մյուսները հեգնանքով էին վերաբերել առաջին լեդիների ոճի նմանությանը։ breathe believe նիքով օգտատերը նշել էր, որ Մակրոնը նմանակում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ոճը։

39-ամյա Էմանուել Մակրոնը մայիսի 14-ին ստանձնել է նախագահի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ֆրանսուա Օլանդին։

Մակրոնը 2007-ին է ամուսնացել Բրիջիտի հետ, որը նրան դպրոցում ֆրանսերեն էր դասավանդում։ Բրիջիտը Էմանուելից 24 տարով մեծ է։